Array ( [mr_id] => 86950 [mr_node] => 76709 [mr_media] => 76871 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76871 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76871.jpg [media_name] => Հիվանդանոց-900x400.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-05 16:30:41 )
Facebook Instagram Youtube
Հակահարված բռնարարներին. 25-ամյա աղջիկը դիմադրել է իր վրա զենքով հարձակված 3 տղամարդկանց
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին, հավանաբար տղամարդիկ փորձել են գողություն անել:

Հովեյանների բնակարանն է: Հենց այստեղ է հոկտեմբերի 2-ին եղել միջադեպը երեք տղամարդկանց և 25-ամյա Էմմայի միջև: Աղջիկը խնդրեց իրեն չնկարել, բայց պատմում է, ինչ է եղել և ինչպես: Մինչև ուշագնացությունը հիշում է դեպքերի հերթականությունը: Տանը մենակ է եղել: Հարևան տների դռները փակ են եղել: Դրսից կանչել են, իբր դիմացի տան հողամասը գնելու նպատակով:

Երեք տղամարդիկ փախել են: Էմման չի հիշում շարունակությունը: 20 րոպե հետո տուն է մտել մայրը և աղջկան գտել է անգիտակից վիճակում գետնին ընկած, խոհանոցից էլ գազի հոտն է զգացել: «Գավառ» բժշկական կենտրոնն ախտորոշել է տուժածի փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, որովայնի փակ բութ տրավմա, քերծվածքներ՝ պարանոցի վրա, երկու ձեռքերին, ձախ ոտքին:

Տուժածի վիճակը բժիշկը գնահատեց կայուն, բավարար: էմման մեկ ամիս կմնա բժիշկների հսկողության տակ: Ոստիկանությունը հայտնում է, որ միջադեպի հանգամանքները պարզելու համար նախապատրաստվում են նյութեր: