Array ( [mr_id] => 86974 [mr_node] => 76712 [mr_media] => 76860 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76860 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76860.jpg [media_name] => Vanadzor krakocner copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-05 14:40:55 )
Facebook Instagram Youtube
3 մահ և խոստովանություն. Վանաձորում երիտասարդների վեճն ավարտվել է կրակոցներով և դանակահարությամբ
Դեպքի վայրում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ, որի գործարանային համարը ջնջված է եղել, դանակներ, կանեփի նմանվող չորացրած զանգված:

Կեսգիշերին մոտ, ոստիկանության Տարոնի բաժին ահազանգած քաղաքացին ոստիկաններին խնդրել է շտապ հասնել Միչուրինի 20: Վանաձորի օպերատիվ խմբի ծառայողները այդ շինության նկուղում հայտնաբերել են Անդրանիկ Օհանյանի և Գոռ Գրիգորյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով: Նույն վայրից հրազենային տարբեր վնասվածքներով «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխել Լոռու մարզի 6 բնակիչների: Նրանցից մեկը՝ Դավիթ Օհանյանը, հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Դեպքի վայրում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ, որի գործարանային համարը ջնջված է եղել, դանակներ, կանեփի նմանվող չորացրած զանգված:

Դեպքի վայրից առգրավվել են մահացածների հագուստները՝ արյան հետքերով: Վերցվել են նաև կրակոցի արգասիքի նմուշներ: Սպանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Վանաձորի բնակիչ: Նա տվել է ինքնախոստովանական ցուցմունք, որ «Մակարով» ատրճանակով կրակել է վիճաբանող անձանց ուղղությամբ: