Array ( [mr_id] => 86998 [mr_node] => 76726 [mr_media] => 76875 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76875 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76875.jpg [media_name] => 1_1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-05 17:24:45 )
Facebook Instagram Youtube
Պատգամավորները դատապարտում են լրատվամիջոցի վրա հարձակումը
Հարձակման հաջորդ օրը հարուցվել է քրեական գործ: Ձերբակալված չկա:

«Հայելի» խմբագրության վրա հարձակման մասին խոսելիս, պատգամավորները չեն քննարկում ու չեն վերլուծում պատճառները: Հարձակումը լրատվամիջոցի վրա է, հետևաբար անընդունելի: 

Վլադիմիր Վարդանյանը հարձակման օրն է սոցցանցում դատապարտող գրառում արել, շեշտադրմամբ, որ առանց ազատ մամուլի ժողովրդավարություն էլ չի լինի: 

Էդմոն Մարուքյանըւ հիշեցնում է, որ այդպիսի արարքների պատճառով ստիպված են լինելու Ստրասբուգում պաշտպանվել զեկույցներից: Մամուլի վրա հարձակում գործողներին պետք է բացատրել, որ իրենց գործողություններից գլխավոր տուժողը Հայաստանի հանրապետությունն է:

Հարձակման հաջորդ օրը հարուցվել է քրեական գործ: Ձերբակալված չկա: Կառավարության անդամներից դատապարտող հայտարարություն է արել միայն արդարադատության նախարարը: