Array ( [mr_id] => 87012 [mr_node] => 76729 [mr_media] => 76888 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76888 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76888.jpg [media_name] => WCIT bacum.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-07 15:41:27 )
Facebook Instagram Youtube
WCIT-2019. Երևանում տեխնոլոգիական համաժողովը հյուրընկալել է 6200 մասնակցի
Լավագույն երեքի համար առաջին անգամ WCIT-ի շրջանակում Հայաստանի տեխնոլոգիական համայնքը սահմանել է մրցանակ:

Մարզահամերգային համալիրը բացել է 10 գլխավոր մուտքերն ու ընդունել է ռեկորդային թվով հյուրերի: 6200 մասնակից, 1 միլիոն դոլար և WCIT-ի անցկացման վայրը՝ Երևանն է: Աշխարհի տարբեր կետերում ձեռնարկություններ ունեցող Speech Technology Center-ը առաջարկում է լսող և ձայնը վերարտադրող սարքեր:

Արդարադատության համակարգը թվային դարձնելու հնարավորություն կա: Օրինակ, համակարգը կարող է լսել հանցագործի ձայնը և իրավապահին ներկայացնել նրա մասին ամբողջ ինֆորմացիան: Եթե գտնեն հայ գործընկերներ, հնարավոր է ռոբոտը հասկանա նաև հայերեն:

Թայվանական տեխնոընկերությունը մասնագիտացած է խելացի ֆերմաների զարգացմամբ: Գյուղատնտեսը կարող է համակարգչի միջոցով կառավարել դաշտը, ջրել բույսերը, խնամել դրանք ու հետևել աճին:

Ընկերության ներկայացուցիչները մեկ ամիս առաջ հանդիպել են հայ գործընկերների հետ, պայմանավորվել՝ զարգացնել գործակցությունն ու հասնել նրան, որ Հայաստանում ֆերմաները խելացի դառնան: ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի խոսքով, WCIT-ն այստեղ անցկացնելու նպատակներից մեկն այն է,. որ միջազգային տեխնոընկերությունները իրենց ծառայությունները բերեն Հայաստան:

Վերջին 8 տարում ՏՏ ոլորտը Հայաստանում գրանցել է 28 տոկոս աճ: Տիգրան Ավիանյանը նշեց, որ պետք է հասնեն նրան, որ բարձր տեխնոլոգիաները կիրառվեն բոլոր ճյուղերում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուն նշեց, որ այսպիսի խոշոր տեխնոլոգիական համաժողովները երկրներին օգնում են իրենց տեղը զբաղեցնել ՏՏ համաշխարհային քարտեզի վրա:

Հերթը կայծակնային ռաունդներինն է: WCIT-ի գլխավոր սրահում՝ 4 օր, հայկական և միջազգային 15 լավագույն ՏՏ ընկերությունները միջազգային ժյուրիին 3 րոպեում պետք է համոզեն, որ իրենց տեխնոգաղափարը լավագույն է: Լավագույն երեքի համար առաջին անգամ WCIT-ի շրջանակում Հայաստանի տեխնոլոգիական համայնքը սահմանել է մրցանակ: Ֆոնդը՝ 100 000 դոլար է: