Array ( [mr_id] => 87002 [mr_node] => 76731 [mr_media] => 76891 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76891 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76891.jpg [media_name] => zelenski-tramp.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-07 15:49:21 )
Facebook Instagram Youtube
Նոր զարգացումներ Սպիտակ տան ղեկավարի շուրջ ծավալվող սկանդալում
Հայտնի է դարձել Թրամփ - Զելենսկի հեռախոսազրույցի որոշ մանրամասների տեղյակ ևս մեկ անձի մասին:

Դոնալդ Թրամփին պաշտոնազրկելու սկանդալը ծավալվում է նոր թափով: Հայտնվել է երկրորդ հետախույզը, որը պատմել է Թրամփի ու Զելենսկիի հեռախոսազրույցի մասին: Մանրամասներ հայտնի չեն: Թրամփին Կոնգրեսում մեղադրում են Ուկրաինայի նախագահին ճնշելու մեջ: Նպատակն էլ Ուկրաինայում Ջո Բայդենի որդու գործարքներում կոռուպցիա հայտնաբերելն է:

Բայդենը Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահն է, հիմա էլ 2020-ի նախագահական ընտրապայքարում դեմոկրատների ամենահավանական թեկնածուն է: Այսինքն, հենց նա է փորձելու հաղթել Թրամփին հաջորդ նոյեմբերին: Հենց այս պատճառով էլ Թրամփին մեղադրում են նախագահի լիազորությունները անձնական շահին ծառայեցնելու մեջ:

Պաշտոնազրկման առաջամարտիկները ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ու հետախուզության կոմիտեի ղեկավար Ադամ Շիֆն են: Թրամփը դեմոկրատ կոնգրեսականներին մեղադրել է պետական դավաճանության մեջ ու կոչ արել սկսել նրանց պաշտոնազրկման գործընթացը: Իսկ Բայդենն այդ ընթացքում սկանդալը փորձում է օգտագործել իր ընտրաշավն ավելի հաջող դարձնելու համար:

Թրամփին պաշտոնազրկելու համար Կոնգրեսի ստորին պալատը բավարար դեմոկրատ անդամներ ունի, բայց Սենատում անհրաժեշտ կլինի 2/3-րդը, ինչը անհնար է, քանի որ Սենատում մեծամասնությունը հանրապետական է: Սկանդալն ավելի շատ Թրամփի հեղինակազրկման հետևանք է ունենալու նախագահական ընտրությանն ընդառաջ: