Array ( [mr_id] => 87019 [mr_node] => 76736 [mr_media] => 76901 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76901 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76901.jpg [media_name] => 2411195141472021144.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-07 17:39:09 )
Facebook Instagram Youtube
«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը հոգում է մինչև 25 տարեկանների բուժման ծախսը
Հայաստանի առաջին տիկինն ու Բելիզի հանրապետության առաջին տիկինն Արյունաբանական կենտրոնում են: 3-րդ հարկում փոքրիկներն են սպասում:

Բելիզի Հանրապետության առաջին տիկինը ևս հաղթահարել է քաղցկեղը: Քիմ Սիմփլիս-Բառոունը երեխաների և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող դեսպանորդ է: Հենց նրա համար էլ գյումրեցի 16-ամյա Աստղիկը գործել էր գոբելենը: Առաջին աշխատանքը չէր, որ անում էր, նշում է, տանը շատ գործեր ունի, բայց որպես նվեր առաջինն էր: Աստղիկը քիմիաթերապիայի առաջին կուրսն ավարտել է 1 շաբաթ առաջ:

Սուր լեյկոզի ախտորոշումից հետո Աստղիկն իր բուժումը հենց արյունաբանական կենտրոնում է ստացել, «Ժպիտների քաղաք» հիմնադարամի օգնությամբ:

Բարեգործական հիմնադրամը հոգում է մինչև 25 տարեկաներների բուժման ծախսերը: Նաև օրը 4 անգամ սնունդ է տրամադրում հիվանդանոցում գտնվելու ամբողջ ընթացքում: