Array ( [mr_id] => 87033 [mr_node] => 76743 [mr_media] => 76907 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76907 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76907.jpg [media_name] => Ani WCIT Mijancqner.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-08 13:35:52 )
Facebook Instagram Youtube
WCIT բացահայտումներ. Միայն նոր և սեփական պրոդուկտով է հնարավոր տարբերվել ՏՏ գլոբալ շուկայում
Երևանը հյուրընկալում է միջազգային առաջատար ընկերությունների առաջնորդների խորհրդատուներին:

Պիքսար անիմացիոնի հայուհի պրոդյուսերն այսպես նախօրեի համերգից ստացած տպավորությունն է ցույց տալիս: Հենց այսպես է պետք սկսել տեխնոլոգիական համաժողովը՝ այն համաշխարհային թոփ իրադարձություն դարձնելու համար: 

Միայն սկիզբն է նաև գլոբալ առաջատարներին Երևանում հյուրընկալելը: Քեթրին Սարաֆյանն ընդգծում է՝ ամենակարևորը հնարավորից ավելի աշխատելն է: Նրանց հետ, սեփական նախագծերի վրա, հայկական տեխնոլոգիական ընկերություններում: 

Եվս մեկ հայուհի՝ իրավագետ, որի խորհուրդներով կնքվում են միջազգային գործարքներ, մասնավորապես` տեխնոլոգիաների և մեդիասեկտորում: Ավելի քան 100 գործարք նրա մասնակցությամբ և խոսքը 50 միլիարդ դոլարի մասին է: 

Սոցիալական մեդիան օգնում է հատկապես, երբ բիզնեսը նոր է, մարքեթինգի համար խնայված գումարը՝ քիչ: Լույսի արագությամբ տարածվող տեղեկությունները կարող են մեկ ակնթարթում գլխապտույտ հաջողություն բերել, բայց կա նաև այս ամենի հակառակ կողմը: Եվ սա տեխնոլոգիական բոլոր գործիքների դեպքում: 

WCIT Երևանը հյուրընկալում է միջազգային առաջատար ընկերությունների առաջնորդների խորհրդատուներին: Սթիվ Չենը ֆուտուրիստ է, տեխնոլոգիաների խորհրդատու: Նա համոզված է, որ այս համաժողովն արժանի է այսքան ուշադրության հենց միայն այն պատճառով, որ այն անցկացվում է Երևանում: 

Տեխնոաշխարհի թոփ դեմքերի խորհրդատուի գլխավոր խորհուրդը WCIT 2019-ի հայաստանյան մասնակիցներին մեկն է՝ միայն նոր և սեփական պրոդուկտով է հնարավոր տարբերվել, երևալ: 

Հայկական մի քանի IT ընկերությունների ներկայացուցիչների հետ արդեն իսկ ունեցել է քննարկումներ և համոզված է՝ նորարարություններ և ուշադրության արժանի առաջարկներ Երևանում կան: