Array ( [mr_id] => 87059 [mr_node] => 76749 [mr_media] => 76914 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76914 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76914.jpg [media_name] => mailservice-1-52.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-08 14:37:06 )
Facebook Instagram Youtube
ԴիջիԹեք - 2019. uPay-ն առաջին անգամ ներկայանում է որպես առանձին ընկերություն
«Ստեղծիր քո վճարային համակարգը»` սա է uPay բետա-տարբերակի պատասխանատուների հիմնական ուղերձը:

uPay-ն այս տարի առաջին անգամ ԴիջիԹեք 2019-ին ներկայանում է որպես առանձին ընկերություն: «Տոն տեխնոլոգիական հայության համար» խորագրով ցուցահանդեսին այն իր օգտատերերին է ներկայացնում նոր հավելվածի բետա-տարբերակը: 

«Ստեղծիր քո վճարային համակարգը»` սա է uPay բետա-տարբերակի պատասխանատուների հիմնական ուղերձը: Այսպես օգտատերերին հնարավորություն է տրվում միասին ստեղծել մի բան, ինչից օգտվելու են հենց իրենք: UPAY ընկերության գլխավոր տնօրենի խոսքով` իրենք բաց են բոլոր առաջարկների համար: 

Նոր հավելվածը ստեղծվել է նոր տեխնոլոգիայով և նոր մոտեցումներով: Ծրագրավորման մեջ օգտագործվել է «event sourcing» տեխնոլոգիան, որն ապահովում է համակարգի ճկունությունն ու աշխատանքի արագությունը: 

Հավելվածը մատչելի ինտեֆեյսով է, պարզ ու հասկանալի` բոլոր օգտատերերի համար: Այն մշտապես բարելավվելու է օգտատերերից ստացված հետադարձ կապի հիման վրա։