Array ( [mr_id] => 87042 [mr_node] => 76750 [mr_media] => 76904 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76904 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76904.jpg [media_name] => 990686.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-07 18:11:25 )
Facebook Instagram Youtube
WCIT- 2019. Օհանյանը, Չանգն ու Ավոյանը պատմել են, թե ինչպես սկսել բիզնես
Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, Giffy կայքի հիմնադիր Ալեքս Չանգն ու PicsArt ընկերության գործադիր տնօրեն և սեփականատեր Հովհաննես Ավոյանը պատմել են, թե ինչպես են սկսել իրենց բիզնեսը:

«Ես պետք է իրավաբան դառնայի, բայց մի օր հասկացա, որ դա «իմը չէ»։ Այդ ժամանակ չգիտեի, թե ինչ է նշանակում ունենալ բիզնես հմտություններ: Ունեի 12 հազար դոլարի չեկ ու այդ գումարը ներդրեցի Reddit-ում։ Դա մի նախաձեռնությունն էր, որի վրա աշխատում էին ոչ այնքան փորձառու, բայց շատ ամբիցիոզ մարդիկ, ու այդպես սկսվեց հաջողությունը»,- ասել է Ալեքսիս Օհանյանը։

«Giffy կայքը ստեղծեցի հարազատներիս համար։ Մայրս անգլերեն չգիտեր և նրան պետք էր ինչ-որ կերպ արտահայտվել: Դրա համար որոշեցի ստեղծել gif-երի հավաքածու-կայքը, որից օգտվողները խոսում են բոլորին հասկանալի, հույզերի լեզվով: Հիմա մեր կայքը Google-ից հետո երկրորդն է։ Եթե Google-ում մարդիկ փնտրում են ինֆորմացիա ու նորություններ, ապա մեզ մոտ փնտրում են հույզեր»,- ասել է Ալեքս Չանգը:

«Պիկսարտը ստեղծելու պատճառը դստերս արցունքներն էին: Մի անգամ աղջիկս լուսանկար հրապարակեց սոցցանցերից մեկում, նրան սկսեցին ծաղրել։ Որոշեցի ստեղծել մի գործիք, որով կարելի է մշակել լուսանկարները հրապարակելուց առաջ: Ընկերությունը հիմա առաջատարն է լուսանկարների մոբայլ մշակման ոլորտում, և մեր հաջորդ նպատակը 1 միլիարդ օգտատեր ունենալն է»,- ասել է Հովհաննես Ավոյանը: