Array ( [mr_id] => 87056 [mr_node] => 76755 [mr_media] => 59650 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59650 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59650.jpg [media_name] => Azgayin-joxov.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:02 )
Facebook Instagram Youtube
ԱԺ հանձնաժողովի նիստ. Քաղհասարակության դեմ հարձակումները չպետք է տարբեր ստանդարտներով քննել
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդման, նրանց շուրջ ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտի հրահրման հարցը: Քննարկումը բավականին թեժ է անցել:

Ջոկոնդայի ժպիտով, գրգռված, վենդետաների, ատելության մթնոլորտի, մունաթների, ձվային գրոհի ու աղբաման նետելու մասին. Մարդու իրավունքների հանձնաժողովում՝ լեքսիկոնի պես, օրակարգը հարուստ էր: Ու սկանդալային: Ծայրից ծայր: Նախ Մարիա Կարապետյանը ընթերցեց իր ու մի քանի իմքայլականի հայտարարությունը՝ քաղհասարակության ներկայացուցիչների հետապնդման մասին:

Հայտարարությունից հետո պարզաբանում էլ կա, թե ինչու է խնդիրը հանձնաժողով բերվում հիմա: Մարիա Կարապետյանը խոսեց որոշ ակցիաների մասին՝ օգտագործվող մեթոդները համարելով դատապարտելի: Նշեց նաև, թե որն է դատարանների մուտերը փակելու և դատավորին հարցով մոտենալու տարբերությունն իր դիտարկմամբ:

Իր խոսքում Կարապետյանը թույլ տվեց ձևակերպում, որը հանձնաժողովի նախագահն ընկալեց որպես մեղադրանք: Մարիա Կարապետյանը, հետո նաև՝ Թագուհի Ղազարյանը պնդում են, որ այս հանձնաժողովը, որի անդամ են նաև իրենք, պետք է ավելի ակտիվ գործի: Նաիրա Զոհրաբյանը ուղղում է նրանց՝ հիշեցմամբ՝ իրե՞նք ինչ են արել այս ամբողջ ընթացքում:

Նաիրա Զոհրաբյանն իր հետագա ասելիքով հասկացրեց, որ իր համար պարզ է, թե ինչ նկատի ունեն այստեղ ներկա իմքայլականները, երբ պնդում են, որ պետք է ակտիվ լինել: Մինչև այդ պահը անուններ չէին հնչել, բայց Նաիրա Զոհրաբյանը հնչեցրեց:

Հանձնաժողովի նախագահը հիշեցրեց նաև հարձակում «Հայելի» խմբագրության վրա, ձվային գրոհով ու պաստառներով:

Թվում էր, թե թեման փակվեց՝ լուծում գտնելու պայմանավորվածությամբ: Հիմա էլ մյուս կողմին հունից հանեց Նաիրա Զոհրաբյանի ձևակերպումը, որ խնդիրը պետք է լուծել ու վենդետաները կանխել:

Վերադառնալով մի քանի պատգամավորի հայտարարությանը՝ տեղեկացրեցին, որ այն բաց է, որ պատգամավորը ցանկանա, կարող է միանալ: