Array ( [mr_id] => 87066 [mr_node] => 76759 [mr_media] => 59989 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59989 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59989.jpg [media_name] => constitutioanl-court-armenia.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-23 12:16:42 )
Facebook Instagram Youtube
ՍԴ նախագահի սանիկի գործ. Փաստաբանները ներկայացված մեղադրանքը որակում են անհիմն
Պաշտպանի պնդմամբ՝ չկա փաստաթուղթ, որի վրա լինի Փանոսյանի ստորագրությունը:

Արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանի փաստաբանն այսօր ներկայացրեց, թե ինչպես է տեղի ունեցել առաջին նոտարական գրասենյակի վաճառքը: Այդ տարածքը պատկանել է Երևանի քաղաքապետարանին, որն այն սկզբում վաճառել է մի գնորդի, նա էլ՝ մեկ այլ մասնավոր անձի, որը Նորայր Փանոսյանի քեռու որդին է: Ընդ որում՝ վերջինը տարածքը գնել է ամենբարձր գնով: 

Ըստ փաստաբանի՝ 2009 թվականին, երբ տարածքը տրամադրվել է քաղաքապետարանին, Նորայր Փանոսյանը դեռ չէր աշխատում նախարարությունում, իսկ վերջին վաճառքը եղել է, երբ նա արդեն աշխատանքից դուրս էր եկել: Պաշտպանի պնդմամբ՝ չկա փաստաթուղթ, որի վրա լինի Փանոսյանի ստորագրությունը: 

Տիգրան Աթանեսյանը հայտնեց, որ եթե Նորայր Փանոսյանն ընդունի մեղքը, համաներմամբ ազատ կարձակվի: Ռուբեն Մելիքյանի իրավապաշտպան ընկերությունը հարցը ներկայացնելու է միջազգային կառույցներին: