Array ( [mr_id] => 87070 [mr_node] => 76761 [mr_media] => 76922 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76922 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76922.jpg [media_name] => 42718.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-08 17:11:23 )
Facebook Instagram Youtube
Օրվա դատաիրավական լրահոսը
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոր բուժզննության է ենթարկվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է ընդունել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի չհեռանալու ստորագրությունը վերացնելու միջնորդության վերաբերյալ:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, այս մասին հայտնել է Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը։ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը լրատվամիջոցներին երեկ ասել էր, որ հնարավոր է Ռոբերտ Քոչարյանը ենթարկվի ոչ բարդ վիրահատության: Մինչև այս Քոչարյանը երկու անգամ բուժզննություն է անցել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանի միջնորդությունը՝ վերացնել չհեռանալու ստորագրությունը: Պաշտպան Էրիկ Ալեքսայանը միջնորդել էր դրա անհնարինության դեպքում Գևորգյանին թույլ տալ մեկ շաբաթով բացակայել հանրապետությունից՝ Ավստրիայում բուժզննում անցնելու և գործնական հանդիպումների նպատակով:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր կրկին մերժել է ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու միջնորդությունը: Փաստաբանները դատարանին հայտնել են, որ նրա առողջական վիճակը երեկ սրվել է և բժշկական միջամտության ենթարկելու նպատակով նրան անզգայացրել են: ըստ փաստաբանների՝ Գրիգորյանի ամբողջ մարմինն այտուցված է, ձայնալարերը խզվել են, չի կարողանում խոսել: Մեղադրող դատախազ Վահե Դոմազյանն առարկել է միջնորդությանը, նշելով, որ Գրիգորյանը գտնվում է պատշաճ հսկողության տակ:

Քննչական կոմիտեի տեղեկացմամբ պարզվում են «Հայելի» ակումբի վրա կատարած հարձակման դեպքի հանգամանքները: Մամուլի ակումբի դեմ գործողությունն անցկացվել էր հոկտեմբերի 5-ին` ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ: 4 երիտասարդ ձվերով հարվածել էին ակումբի դռանն ու պաստառներ փակցրել պատերին: Հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է նախաքննության: