Array ( [mr_id] => 87077 [mr_node] => 76769 [mr_media] => 76926 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76926 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76926.jpg [media_name] => Alla Zoravarjutyan Ampopum copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-09 13:06:53 )
Facebook Instagram Youtube
ԶՈւ. Սահմանին վիճակը կայուն է և վերահսկելի
Ըստ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի՝ սահմանին վիճակը կայուն է, վերահսկելի և Հայաստանում ռազմագերիներ չկան:

Հանրապետության ամբողջ տարածքում և Արցախում կայացած զորավարժություններն ամփոփման փուլում են: Զինված ուժերի ղեկավարները վերլուծում են արդյունքներն ու արձանագրում՝ զորավարժությունն առանձնահատուկ էր մասշատբով, տևողությամբ ու կատարված խնդիրների առաձնահատկությամբ: 

Գլխավոր շտաբի պետը վստահեցրեց՝ սահմանին վիճակը կայուն է և վերահսկելի: Արտակ Դավթյանն անդրադարձավ նաև անցած շաբաթ Տավուշում հայկական կողմի կորուստներին:

Գեներալ-լեյտենենտը անդրադարձավ նաև ռազմագերիների հնարավոր փոխանակման մասին հարցին: Արտակ Դավթյանը նշեց՝ Հայաստանում ռազմագերի չկա:

Արտակ Դավթյանը խոսեց նաև Վայոց Ձորում ծեծի ենթարկված սպայի առողջական վիճակի մասին՝ Ծանր է, բայց դրական տեղաշարժ կա: