Array ( [mr_id] => 87083 [mr_node] => 76774 [mr_media] => 76930 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76930 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76930.jpg [media_name] => timthumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-09 15:11:01 )
Facebook Instagram Youtube
Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է Ստրասբուրգյան այցը
Արտակ Բեգլարյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կազմակերպված չճանաչված պետություններում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջոցառմանը և ելույթ ունեցել Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության գործում առկա խոչընդոտների մասին:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ստրասբուրգյան իր ելույթներում շեշտադրել է, որ անկախ տարածքի, պետության կարգավիճակից, բնակիչները չպետք է զրկված լինեն մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր մեխանիզմներից : Ըստ նրա տվյալ երկրում պետական մարմինները միջազգային փորձին հաղորդակից չեն դառնում, միջազգային ուղիղ պարտավորություններ չեն ստանձնում, ծրագրերից ու ռեսուրսներից օգտվել չեն կարողանում:
Արտակ Բեգլարյանի խոսքով՝ թեև երբեմն միջազգային կառույցներն անտարբերություն են դրսևորում՝ պայմանավորված տարբեր աշխարհաքաղաքական շահերի բախումներով, սակայն ամեն դեպքում առաջընթաց կա: Նա հայտնեց, որ առաջիկայում սպասվում են մշտադիտարկման այցեր:

Արցախի օմբուդսմանի կարծիքով՝ անհրաժեշտ է Արցախում առաջ տանել ինստիտուցիոնալ զարգացման կայացման հաջորդ փուլը, և Ժամանակն է, որ Արցախում ավելի ամրանա քաղաքացիական հանրությունը, ինչը միջազգային մեկուսացման պատճառով ունի թերի կողմեր: