Array ( [mr_id] => 87095 [mr_node] => 76777 [mr_media] => 76933 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76933 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76933.jpg [media_name] => Gyumri rumbi ahazang copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-09 16:30:09 )
Facebook Instagram Youtube
Գյումրիի 15-րդ դպրոցում ականի ահազանգը կեղծ է եղել
Գյումրիի 15-րդ դպրոցում աշակերտները տարհանվել են, պարզվել է՝ ահազանգը կեղծ է:

Առավոտյան 10:40-ին, ոստիկանությանը հայտնել են, որ Գյումրիի 15-րդ դպրոցում ական է տեղադրված: Ոստիկանները, շտապօգնության աշխատակիցները, և փրկարաներն անմիջապես մեկնել են դպրոց և տարհանել աշակերտներին ու ուսուցիչներին:

Դպրոցի տնօրենի խոսքով՝ երեխաները տիրապետել են տարհանման վարժանքներին և րոպեների ընթացքում դուրս են եկել դպրոցից:

Մասնագետները դպրոցում բարեբախտաբար ական չեն հայտնաբերել: Անվտանգությունից ելնելով՝ մայրաքաղաքից նույնպես ականազերծող խումբ է հրավիրվել: Ոստիկանները փորձում են պարզել կեզծ ահազանգի հեղինակին: