Array ( [mr_id] => 87091 [mr_node] => 76779 [mr_media] => 76935 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76935 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76935.jpg [media_name] => f5720631b4d5ed_5720631b4d62b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-09 16:40:13 )
Facebook Instagram Youtube
WCIT 2019. «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերության ներկայացուցիչը խոսել է նորարար լուծումների մասին
«Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերությունը WCIT -ի հովանավորն է: «Business interrupted» խորագրով քննարկմանը 28 երկրներում նորարարության և տեխնիկական գործընթացները համակարգող փորձագետը պատմել է իր փորձառության մասին:

«Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերությունը WCIT -ի հովանավորն է: Համաժողովին «Կոկա-Կոլա Հելլենիկ» խմբի ռազմավարության, նորարարության և առևտրային լուծումների գծով տնօրեն Գալիպ Օնարը առաջին անգամ է հայաստանում և տպավորված է հայկական մշակույթով: Տեխնոլոգիական համաժողում Գալիպ Օնարը խոսեց «Կոկա-Կոլա» համակարգի ընկերություններում կիրառվող նորարար լուծումների, նպատակների, հնարավորությունների մասին:

«Business interrupted» խորագրով քննարկմանը 28 երկրներում նորարարության և տեխնիկական գործընթացները համակարգող փորձագետը պատմեց իր փորձառության մասին: Նորարար և թվային տեխնոլոգիաների շնորհիվ ամրապնդում են սպառողների հետ կապն ու բարելավում ծառայությունները:

Նորարար տեխնոլոգիաները փոխակերպում են ընկերության կորպորատիվ պատասխանատվության ծրագրերը: Համաժողովի ընթացքում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» թափոնների վերամշակման համար հատկացրել է պլաստիկի և թղթի տեսակավորման հատուկ աղբամաններ: