Array ( [mr_id] => 87855 [mr_node] => 77200 [mr_media] => 77264 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77264 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77264.jpg [media_name] => Krakocner Kotaykum copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-02 15:46:23 )
Facebook Instagram Youtube
Օրվա կրակոցները՝ մեկ մահով
Հրազենի գործադրմամբ սպանության փորձ է եղել Երևան-Սևան ճանապարհին: Երևան-Սևան-Մարտունի ավտոճանապարհին էլ կրակոցից մարդ է մահացել:

Գավառ բժշկական կենտրոնն առավոտյան ոստիկանությանը հայտնել է, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է՝ գիտակցության չգալով: Ոստիկանները պարզել են, որ Երևան-Սևան-Մարտունի ավտոճանապարհի՝ Նորատուսից դեպի Գավառ տանող ճանապարհին, տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ էլ քաղաքացիները ստացել են հրազենային վնասվածքներ:

Քննությամբ պարզվել է, որ մահացածը Նորատուս գյուղի բնակիչ Գագիկ Հակոբյանն է, վիրավորը նրա համագյուղացի, Արևշատ Ղազարյանը: Քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են կրակոցի բազմաթիվ հետքերով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա, ինքնաձիգից արձակված 5 պարկուճ: Ըստ նախնական տեղեկության՝ արձակվել է 20-ից ավելի կրակոց: Հարուցվել է քրեական գործ: 

Ըստ Շամշյանի՝ սպանվածը անցյալ տարվա ամռանը Սևանի դատարանի մոտ կրակոցներ արձակած Գագիկ Հակոբյանն է: Միջադեպը տեղի էր ունեցել Գեղարքունիքի փոխմարզպետի որդու աղմկահարույց սպանության գործով դատական նիստից առաջ:

Հրազենի գործադրմամբ սպանության փորձ է եղել Երևան- Սևան ճանապարհին: Անհայտ անձն, անհայտ մեքենայից գիշերը կրակել է Երևանի բնակիչ Փայլակ Հայրապետյանի «Lexus»-ի ուղղությամբ: Վնասվել է վարորդի կողմի դուռը, ապակին և հայելին: Փայլակ Հայրապետյանը չի տուժել: Հայտնաբերվել են նաև կրակված պարկուճները: Ըստ Shamshyan.com-ի, Փայլակ Հայրապետյանը «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Հովիկ Հայրապետյանի որդին է: