Array ( [mr_id] => 87884 [mr_node] => 77219 [mr_media] => 77273 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77273 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77273.jpg [media_name] => Karabakh-Artsakh-Symbol.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-04 15:53:30 )
Facebook Instagram Youtube
Ո՞ր ուղղությունն է կարևոր Արցախի տնտեության համար՝ Արցախում քննարկել են երկրի տնտեսության զարգացումը
Նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը գլխավոր ուղղություններից է համարում գյուղատնտեսությունը: Հարությունյանն առաջարկում է առաջիկա տարիների ընթացքում աստիճանաբար նավթն ու գազը փոխարինել էլեկտրականությամբ:

Իր նախկին բուհ, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը եկել է սենսացիոն կանխատեսմամբ: Ըստ նրա՝ 2021 թվականին Հայաստանի տնտեսական աճը կլինի 10 տոկոս և ավելի: Կանխատեսումն ինքն է արել, տնտեսագետները չեն հավատում, բայց նա վստահ է:

Արայիկ Հարությունյանը երեք կիսամյակ պետական տնտեսագիտական համալսարանում 90 ականներին սովորելուց հետո, վերադարձել է Արցախի տնտեսության զարգացման հեռանկարներին քննարկմանը մասնակցելու:

Հարց ուներ Արայիկ Հարությունյանի դասախոսներից մեկը: Վլադիկ Դավթյանին հատկապես անհանգստացնում է, եթե Հայաստանն Արցախ է, ինչու Հայաստանի քաղաքացին չի կարող մասնակցել Արցախի ընտրությանը:

Քննարկման քաղաքական հատվածը խնդրեց փակել Տնտեսագիտականի ռեկտորի պաշտոնակատարը: Հայաստան-Արցախ, քաղաքացիություն ու ընտրական հնարավորության թեմային նորից անդրադարձավ Հրանտ Բագրատյանը:

Արայիկ Հարությունյանի հաշվարկներով՝ Արցախին պետք է 150 տարի` համաշխարհային տնտեսական ցուցանիշներին հասնելու համար: Բայց Նախորդ տասը տարիների Արցախի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները՝ էներգետիկ, արդյունաբերական ոլորտները պետք է փոխարինվեն գյուղատնտեսությամբ: Մինչև 2040 թվականը Արցախը կհրաժարվի նավթից ու գազից ու կանցնի էլեկտրականության: