Array ( [mr_id] => 87886 [mr_node] => 77224 [mr_media] => 77279 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77279 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77279.jpeg [media_name] => 7617b38.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-04 17:00:30 )
Facebook Instagram Youtube
Խնդրահարույց ներկայացում Երևանի փողոցում. ինչ կարծիքի է Կրթության նախարարը՝ բյուջեից գրեթե 3 մլն դրամ հատկացված ներկայացման մասին
Կազմակերպիչները պետք է ներկայացնեն ֆինանսական և ոչ ֆինանսական արդյունքը:

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ դեռևս չի դիտել Հանրապետության հրապարակի մետրոյի հարակից տարածքում կազմակերպված պերֆորմանսը, որին իր ղեկավարած կառույցը դրամաշնորհ է տվել: Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ այդ ներկայացման քննարկումները հասել են ծայրահեղացման:

Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ շաբաթ օրը ցուցադրվել էր «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը, որի ընթացքում, քաշքշուկ էր սկսվել: Մի քաղաքացի «զելյոնկա էր լցրել ներկայացման մասնակիցների վրա՝ նշելով, թե նրանք ստատիստներ են:

Այս ներկայացման համար Կրթության նախարարությունը բյուջեից 2 միլիոն 700 հազար դրամ էր հատկացրել կազմակերպիչներին: Մինչև այդ՝ Տիկնիկային թատրոնը թույլ չէր տվել, որ կայանա մի ռոք խմբի համերգ, որի լիդերը հայտարարում է, որ ինքը ստատիստ է: Դրանից հետո Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Հայաստանում այլևս նման պատճառաբանությամբ համերգներ չեն արգելվելու: «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման միջադեպից հետո «չենջ.օրգ»-ում քաղաքացիները ստորագրահավաք սկսեցին՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Նախարարի հրաժարականի պահանջին միացավ նաև ՀՅԴ-ն: 

Պերֆորմանսի կազմակերպիչները Նախարարությանը դրամաշնորհի համար դիմել են որպես փորձարարական ծրագիր: Այն անցած դարի 20-ականների պոեզիայի ժամանակակից ընթերցանության բեմադրում էր: Կազմակերպիչները նախարարության հանձնաժողովին պետք է ներկայացնեն այս ծրագրի  ֆինանսական և ոչ ֆինանսական արդյունքները։