Array ( [mr_id] => 87889 [mr_node] => 77227 [mr_media] => 77282 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77282 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77282.jpg [media_name] => 93552_555_343.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-04 17:17:27 )
Facebook Instagram Youtube
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնին կլինեն հանդիպումներ Երևանում, մարզերում, Արցախում
Փառատոնը այս տարի ստացել էր 1020 հայտ` 68 երկրից:

Այսօրվա, վաղվա ու առաջիկա 5 օրվա հերոսը` Ֆրանսիացի ռեժիսոր Նիկոլա Բարիի որդին է: Փոքրիկը «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի ամենակրտսեր մասնակիցն է: Նիկոլա Բարին փառատոնին մասնակցում է ընտանիքով: Ռեժիսորը ներկայացնում է իր երրորդ` «Փոքրիկ Սպիրուն» ֆիլմը: Նրա փոքրիկը իր ներկայությամբ կոտրում է այն կարծրատիպը, թե փառատոնը նախատեսված է 6-ից 100 տարեկան մանուկների համար: Նա 1.5 տարեկան է: 

Ֆրանսիացի ռեժիսորի աշխատանքը փառատոնին մասնակցող 210 ֆիլմերից մեկն է: Փառատոնը այս տարի ստացել էր 1020 հայտ` 68 երկրից: 

Ռոլան մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը կանցկացվի դեկտեմբերի 5-ից 9: Փառատոնի ընթացքում ֆիլմեր, հանդիպումներ և քննարկումներ կլինեն Երևանում, մարզերում և Արցախում: