Array ( [mr_id] => 87882 [mr_node] => 77228 [mr_media] => 77283 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77283 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77283.jpeg [media_name] => 1475302322-2927.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-04 17:25:53 )
Facebook Instagram Youtube
էշլի Բարթին հաղթել է WTA-ի տարվա ամփոփիչ մրցաշարում, Ջոկովիչը՝ Փարիզի Մասթերս-1000-ում
Ավստրալուհի էշլի Բարթին հաղթել է WTA-ի տարվա ամփոփիչ մրցաշարում: Նովակ Ջոկովիչը հինգերորդ անգամ հաղթել է Փարիզի Մասթերս-1000 մրցաշարում: ATP-ի համաշխարհային դասակարգման աղյուսակը գլխավորել է Ռաֆայել Նադալը:

Թենիսի կանանց ասոցիացիայի ամփոփիչ մրցաշարն ավարտվել է աշխարհի առաջին ռակետ Էշլի Բարթիի հաղթանակով: Եզրափակիչում ավստրալուհին 6-4, 6-3 հաշվով հաղթեց անցած տարվա հաղթող, ուկրաինուհի Էլինա Սվիտոլինային:

23-ամյա Բարթին չորրորդ տիտղոսը նվաճեց այս մրցաշրջանում։ Այս տարի նա հաղթել է Մայամիի և Բիրմինգհեմի մրցաշարերում ու Ֆրանսիայի բաց առաջնությունում։ WTA-ի ամփոփիչ մրցաշարում հաղթանակի համար նա ստացավ 4.5 միլիոն դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշ է թենիսի պատմության մեջ։

Փարիզի Մասթերս-1000 շարքի մրցաշարն ավարտվեց Նովակ Ջոկովիչի հաղթանակով: Եզրափակիչում սերբը 6։3, 6։4 հաշվով պարտության մատնեց Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովին։

Ջոկովիչը նվաճեց 77-րդ տիտղոսը կարիերայում և մտավ բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր թենիսիստների հնգյակ։ Տիտղոսների քանակով Ջոկովիչը հավասարվեց ամերիկացի Ջոն Մաքինռոյին:

Բայց Փարիզում հաղթանակը Ջոկերին չօգնեց մնալ վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում: ATP-ի դասակարգման ցուցակը գլխավորեց Ռաֆայել Նադալը: Իսպանացին Ջոկովիչից 640 վարկանիշային միավոր ավելի ունի: