Array ( [mr_id] => 87890 [mr_node] => 77229 [mr_media] => 77284 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77284 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77284.jpg [media_name] => բարեկամավան.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-04 17:32:12 )
Facebook Instagram Youtube
bellingcat.com. Ադրբեջանը մտել է Վրաստանի տարածք՝ վերահսկելու Տավուշի հայկական դիրքերը
Բրիտանական bellingcat.com-ում հայ փորձագետների հոդվածը բացատրում է վերջին ամիսներին Տավուշի ուղղությամբ սահմանի լարվածությունը, դիրքային վերադասավորումները, որոնց հետևանքով հայկական բանակն ունեցավ նաև վիրավորներ և զոհեր:

Ամեն ինչ սկսվել է այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին: Ադրբեջանի բանակը ներխուժել է Վրաստանի տարածք, զավթել 200 հա տարածք, տեղակայել իր նոր դիրքերը: Դա երևում է արբանյակային լուսանկարում: Սա Հայաստան-Ադրբեջան-Վրաստան սահմանի եռանկյունին է, հենց այստեղ են Ադրբեջանի նոր դիրքերը՝ դե ֆակտո Վրաստանի տարածքում: 

Ադրբեջանի նոր դիրքերից մեկը Բաբաքյար-Պապաքյար կոչվող բլրի վրա է: Այնտեղից հակառակորդը հույս ուներ դիտարկել ու վերահսկել Տավուշի հյուսիսը: Բայց հայկական բանակի օպերատիվ արձագանքն Ադրբեջանին ոչ մի հնարավորություն չի թողել: 

Առաջխաղացում 1.5 կմ և հայկական նոր դիրքերն ամրացած են Հայաստան-Ադրբեջան սահմանագլխին: Այս չափազանց կարևորության գործողությունից հետո էր, որ պարգևատրվեց այս ուղղությամբ հայկական զինուժի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը: 

Նախկինում հայկական և ադրբեջանական բանակների միջև հեռավորությունը 3-4 կմ էր, հիմա՝ 500 մ: Սա ավելացնում է լարվածությունը: 

Վրաստանն առայժմ չի արձագանքել Ադրբեջանի գործողություններին: Վրաստանն ու Ադրբեջանը լուրջ խնդիր ունեն իրենց սահմանի մեկ այլ՝ Դավիթ Գարեջի վանական համալիրի հատվածում: Այստեղ ամռանը նույնիսկ սահմանապահների մասնակցությամբ կոնֆլիկտ էր: Ադրբեջանը փորձում է վրացիների կարևորագույն սրբատեղին իրեն պահել: Վրաստանը փորձում է թույլ չտալ: