Array ( [mr_id] => 87888 [mr_node] => 77230 [mr_media] => 59648 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59648 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59648.jpg [media_name] => 2014_Erywań,_Budynek_Zgromadzenia_Narodowego_Republiki_Armenii.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:32:45 )
Facebook Instagram Youtube
ԱԺ քննարկում՝ ՊԵԿ-ը կստանա 28 մլրդ 300 մլդ դրամ
Այս տարի ՊԵԿ-ից հեռացել է 800 որակյալ մասնագետ: Վերին Լարսում կրկին մեքենաների կուտակումներ են: 2020-ին կկառուցվի ԻԻՀ-ՀՀ 3-րդ բարձրավոլտ էլեկտրագիծը:

Դավիթ Անանյանի, իր բնորոշմամբ, լիրիկական ձևակերպումը, վերաբերում է պարգևավճարների թեմային: ՊԵԿ նախագահը հայտարարեց, որ 2020-ի բյուջեով աշխատողների պարգևավճարների ֆոնդը  5.միլիարդ 800 մլն դրամ կլինի: Սա այս տարվա ցուցանիշից ավելի է 800 միլիոն դրամով: Ընդհանուր առմամբ, ՊԵԿ-ը պետբյուջեից կստանա 28, միլիարդ 300 մլն դրամ:

Այս տարի ՊԵԿ-ից հեռացել է 800 մարդ, աշխատուժի 60 տոկոսն էլ համալրվել է նոր կադրերով: Պատգամավոր Գևորգ Պապոյանին հետաքրքրեց, հիմա Դավիթ Անանյանը գո՞հ է կադրերից:

ՊԵԿ նախագահի տրամաբանությամբ, որքան բարձր լինի աշխատավարձը, այնքան պետական կառավարման համակարգում քիչ կլինի կոռուպցիայի մակարդակը: Պատգամավորները հետաքրքրվեցին հիմա ՊԵԿ-ում կոռուպցիա կա՞, թե՞ ոչ:

Վերին Լարսում նորից կուտակումներ են: Պետական եկամուտների կոմիտեն պատրաստվում է խնդիրը լուծել մշտական ներկայացուցիչ ունենալով: Ռուսաստանի մաքսային ծառայության հետ համաձայնություն կա: Հյուսիսային և Հարավային մաքսակետերում կադրերը քիչ են:

Իրանից նոր վերադարձած Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ իրականական կողմի հետ  Մեղրիի ՀԵԿ-ի գործարկման համաձայնություն կա: Իրանական կողմը պետք է գին ներկայացնի:

2020 թվականին կկառուցվի նաև Իրան-Հայաստան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագիծը: Սուրեն Պապիկյանի խոսքով, դրան զուգահեռ կառուցում են Վրաստան-Հայաստան գիծը: