Array ( [mr_id] => 87894 [mr_node] => 77232 [mr_media] => 77285 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77285 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77285.jpg [media_name] => Alla Viva Cell copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-05 12:48:05 )
Facebook Instagram Youtube
Շնող գյուղում սկսել են LED լուսարձակների տեղադրման աշխատանքները
Մայրաքաղաքից 200 կմ հեռավորության վրա գտնվող Շնող գյուղում վստահ են, որ անտեսված չեն, նոր տեխնոլոգիաները հասանելի են նաև նրանց:

Լոռու մարզի Շնող գյուղի փողոցներն էլ շուտով կլուսավորվեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օգնությամբ: Մարզերում ենթակառուցվածքների զարգացումն ու էկո-կենսակերպի խրախուսումը կարևոր համարող գործընկերները, Գուգարաց լեռնաշղթայի արևելյան մասում գտնվող Շնող գյուղում սկսել են LED լուսարձակների տեղադրման աշխատանքները:

Փողոցների լուսավորության խնդիրը համայնքը փորձել է լուծել, բայց ցանկալի արդյունքի չի հասել: Լուսավորվել է գյուղի մի հատվածը, ծախսատար լապտերներն էլ շարքից հաճախ են դուրս եկել: Լուսավորման նոր համակարգն էներգախնայող է և դիմացկուն: Նախատեսվում էր լուսավորել 1,4 կմ երկարությամբ հատված, համայնքի ներդրմամբ այժմ կլուսավորվի 1.8 կմ-ը:

Մայրաքաղաքից 200 կմ հեռավորության վրա գտնվող Շնող գյուղում վստահ են, որ անտեսված չեն, նոր տեխնոլոգիաները հասանելի են նաև նրանց: