Array ( [mr_id] => 87915 [mr_node] => 77238 [mr_media] => 77292 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77292 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77292.jpg [media_name] => 2016_Central_Bank_of_Armenia_2016_957355432-1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-05 14:42:00 )
Facebook Instagram Youtube
ԿԲ. Սպասվում է ՀՆԱ 6,9-7,1 տոկոս աճ, գնաճը կկազմի 1,5 տոկոս
Վահագն Գրիգորյանի խոսքով՝ վերջին տարիների ընթացքում տրանսֆերտների կշիռը տնտեսության մեջ նվազել է

Կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ տարին կամփոփվի մեկ ու կես տոկոս գնաճով: Ցածր գնաճն, ըստ մասնագետների՝ պայմանավորված է գյուղմթերքի ցածր գներով: Միջազգային շուկաներում պարենային ապրանքների գները նվազել են, ԵԱՏՄ երկրների միջև առևտուրը ևս նպաստել է ցածր գնաճին: Գլխավոր դրամատան պաշտոնյաների տվյալով՝ 2019-ին կարձանագրվի ՀՆԱ 6.9 - 7.1 տոկոս աճ:

ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետը հայտնեց, որ վարկերի տոկոսադրույքները վերջին 13 տարիների ընթացքում կայուն նվազել են, ավանդների տոկոսադրույքները՝ աճել:

Վահագն Գրիգորյանի խոսքով՝ վերջին տարիների ընթացքում տրանսֆերտների կշիռը տնտեսության մեջ նվազել է: Սա, ըստ ԿԲ աշխատակցի, նշանակում է, որ տնտեսությունը զարգացման դրական միտում է արձանագրել: