Array ( [mr_id] => 87926 [mr_node] => 77242 [mr_media] => 77300 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77300 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77300.jpg [media_name] => 43035_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-05 16:54:47 )
Facebook Instagram Youtube
Պաշտոնական այցով Հայաստանում է Հունաստանի նախագահը
Հունաստանի նախագահն այցելել է ցեղասպանության հուշահամալիր:

Պրոկոպիոս Պավլոպուլոսն այցելել է ցեղասպանության հուշահամամալիր, եղևնի տնկել Ծիծեռնակաբերդի պուրակում, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, շրջել թանգարանում: Հունաստանը ցեղասպանությունը ճանաչել է 96 թվականին, 2014-ին էլ քրեականացրել դրա ժխտումը:

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի դիմավորման պաշտոնական արարողությունը: Արմեն Սարգսյանը և Նունե Սարգսյանը դիմավորել և ողջունել են Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին և տիկին Վլասիա Պավլոպուլուին: