Array ( [mr_id] => 87908 [mr_node] => 77243 [mr_media] => 77297 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77297 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77297.jpg [media_name] => 17453_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-05 15:36:56 )
Facebook Instagram Youtube
Վարչապետը հանդիպել է ՀԱՊԿ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ
Ըստ Կոնստանտին Զատուլինի՝ հարձակման դեպքում կգործարկվեն ՀԱՊԿ մեխանիզմները:

Երևանում անցկացվում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը: ՀԱՊԿ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար՝ նշելով, որ դա մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության հիմնական գործոնն է: Վարչապետի խոսքով, ՀԱՊԿ-ն իր կարողություններով պետք է համապատասխանի տարածաշրջանում փոփոխվող սպառնալիքներին:

ՊետԴումայի ԱՊՀ գործերով ու եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, որ ՀԱՊԿ երկրները կարևորում են ահաբեկչական գործողությունների կանխարգելումը: Լրագրողների դիտարկմանը, թե վերջին օրերին Տավուշի հատվածում խաղաղ բնակչության ուղղությամբ Ադրբեջանի կրակոցներն ահաբեկչություն չե՞ն որակվում և ինչպե՞ս է ՀԱՊԿ-ն արձագանքում դրան, Զատուլինը հիշեցրել է, որ կառույցի գլխավոր սկզբունքը՝ հարձակում ՀԱՊԿ անդամ երկրի վրա դիտարկվում է հարձակում բոլորի վրա, գործի է դրվում, երբ երկիրը դիմում է կառույցին: Զատուլինը ընդգծել է, որ այդ հարցով Երևանը ՀԱՊԿ-ին չի դիմել: