Array ( [mr_id] => 87920 [mr_node] => 77244 [mr_media] => 77298 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77298 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77298.jpg [media_name] => dk.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-05 15:45:14 )
Facebook Instagram Youtube
Ֆինլանդիայում կալանավորել են Ֆինլանդիա-Հայաստան ֆուտբոլային խաղի հայ երկրպագուին
ՀՀ ԱԳՆ-ն միջոցներ է ձեռնարկում հայ երկրպագուին վերադարձնելու համար։ Եվրո-2020-ի Ֆինլանդիա-Հայաստան խաղի ժամանակ, երկրպագուների ՖԱՖ շարժման անդամ Երվանդ Իսմայիլյանը ճայթրուկ է նետել, որը պատահմամբ դիպել է ֆին երկրպագուներին, նաև տեղացի մանսագետներից մեկին, որը Թուրքիայի քաղաքացի է:

Ֆինլանդիայում կալանավորել են հայ երկրպագուին: Նա անազատության մեջ է արդեն 20 օր: Եվրո-2020-ի՝ Ֆինլանդիա-Հայաստան խաղի ժամանակ, երկրպագուների ՖԱՖ շարժման անդամ Երվանդ Իսմայիլյանը ճայթրուկ է նետել, որը պատահմամբ դիպել է ֆին երկրպագուներին, նաև տեղացի մանսագետներից մեկին, որը Թուրքիայի քաղաքացի է:

Խաղից հետո Երվանդին բերման են ենթարկել Տուրկուի մեկուսարան և ձերբակալել: Երվանդի ընկերը՝ Վահե Գասպարյանը, որը ներկա է եղել խաղին, պնդում է, որ միջադեպի մեղավորները ֆին երկրպագուներն են, որոնք գոլից հետո սադրել են հայերին: Թուրք մարզիչն էլ քաղաքականցրել է միջադեպը:

Ստադիոնի անվտանգության աշխատակիցները տրիբունայից տարել են Երվանդին և խոստացել, որ խաղից հետո կմիանա իր խմբին: Այնուհետև ոստիկանությունում խոստացել են բաց թողնել հաջորդ առավոտյան, սակայն միջադեպով հարուցված գործին ընթացք է տրվել:

Հայ երկրպագուին փաստաբան է տրամադրվել, որը չի խոսում ոչ հայերն, ոչ ռուսերեն և ոչ էլ անգլերեն։ Երվանդի հետ կապի մեջ է Տուրկուի հայ համայնքը: 20 օրվա ընթացքում նա մեկուսարանից խոսել է միայն Երևանում ապրող մորեղբոր և ընկերոջ հետ: Գործին միջամտել է Հայաստանի արտգործնախարարությունը և մշտական կապի մեջ է Ֆինլանդիայի գործընկերների հետ: Դատական նիստը նախատեսված է առաջիկա օրերին: Ֆինլանդիայի իրավապահները խոստացել են, որ այս շաբաթ Երվանդը կլինի Երևանում: