Array ( [mr_id] => 87923 [mr_node] => 77245 [mr_media] => 77299 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77299 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77299.jpg [media_name] => IMG_2551.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-05 15:50:28 )
Facebook Instagram Youtube
Վիվասել ՄՏՍ-ի և Ֆուլերի շնորհիվ Մրգաստանի բնակիչներ Հասոյանները տեղափոխվել են նորակառույց տուն
Գործընկեր կազմակերպությունների որոշմամբ՝ հոբելյանական ծրագիրն իրականացվել է նոր պայմաններով. առաջին անգամ տունը կառուցվել է հիմքից:

Վիվասել ՄՏՍ-ի և Ֆուլեր տնաշինական կենտրոնի շնորհիվ բնակարանամուտ տոնեց ևս մեկ ընտանիք: Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում Հասոյանները 9 տարի ապրել են վագոն-տնակում: Տարեսկզբին հնչած հեռախոսազանգը փոխեց ամեն ինչ: Հասոյանների նոր տունը դարձավ ՎիվաՍել-ի և Ֆուլերի 200-րդ ծրագիրը: 
Գործընկեր կազմակերպությունների որոշմամբ՝ հոբելյանական ծրագիրն իրականացվեց նոր պայմաններով. առաջին անգամ տունը կառուցվեց հիմքից:

18 քառակուսի մետրանոց նախկին բնակատեղին վերածվել է խորդանոցի: Իսկ նոր տանը Հասոյաններն արդեն նշել են առաջին մեծ իրադարձությունը: 

2019 թվականին բնակարանաշինության ծրագրի իրականացման համար Վիվասել ՄՏՍ-ը հատկացրել է 109 միլիոն դրամ: Մինչև տարեվերջ Հայաստանի 10 մարզերում բնակարան կստանա 43 ընտանիք: