Array ( [mr_id] => 87925 [mr_node] => 77249 [mr_media] => 77303 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77303 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77303.jpg [media_name] => f56c2083e73897_56c2083e738d5.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-05 17:28:31 )
Facebook Instagram Youtube
Մարտի 1-ի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի կալանքը գրավով փոխելու միջնորդությունը քննարկելու
Ռոբերտ Քոչարյանը դատական նիստին մասնակցեց՝ վիրահատությունից հետո արդեն կազդուրված: Նիստից առաջ, որդին՝ Լևոն Քոչարյանը հայտնեց, թե ինչ վիրահատություն է տարել հայրը:

 Ռոբերտ Քոչարյանը դատական նիստին մասնակցեց՝ վիրահատությունից հետո արդեն կազդուրված: Նիստից առաջ, որդին՝ Լևոն Քոչարյանը հայտնեց, թե ինչ վիրահատություն է տարել հայրը: 

Դատական նիստը սկսվեց երկրորդ նախագահի աջակիցների ու մյուս ճակատի վանկարկումներով: Դրանք վերածվեցին փոխադարձ վիրավորանքների: Դատական կարգադրիչները երկու կողմից մի քանի հոգու հեռացրին դահլիճից: 

Տուժողների իրավահաջորդներն ունեն նոր ներկայացուցիչ: Պաշտպանական կողմը միանգամից հակադարձեց իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը, եթե փաստաբան չէ, դատարանում գործունեություն իրականացնել չի կարող: Դատավորը առարկությունն ընդունեց: Դատական նիստը շարունակվեց երկրորդ նախագահի պաշտպանների ներկայացրած նոր միջնորդությամբ՝ կալանքը փոխել գրավով: 

Մեղադրական կողմն առարկեց: Քոչարյանը երկրից դուրս կապեր ունի, կարող է դատավարությունից հեռանալ: Կամ ազդել վկաների վրա: 

Տուժողների Իրավահաջորդների ներկայացուցիչը նույնպես առարկեց: Դատարանն այդ ընթացքում մի քանի անգամ զգուշացրեց ու դատական սանկցիա իրականացրեց մի իրավահաջորդի նկատմամբ՝ դատարանին չհարգելու ու խանգարելու համար: Նորից խոսեցին պաշտպանները: Մեղադրող կողմը կալանքը փոխելու առարկությունը ներկայացնելիս անընդհատ փաստական տվյալներ է բերում, որոնք չկան քրեական գործում՝ փոխված պարկուճներ, զինվորականների ավտոհամարանիշներ: 

Խոսք խնդրեց նաև Պաշտպանության նախկին նախարար, գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանը: Նա կարծում է, որ երկրորդ նախագահը իրենց՝ մյուս մեղադրյալների համեմատ անհավասար պայմաններում է: 

Ֆեմիդայի կշեռքը ձեր ձեռքին է: Երկրորդ նախագահի վերջին խոսքն էր: Դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի կալանքը գրավով փոխելու միջնորդությունը քննարկելու: Որոշումը կհրապարակվի նոյեմբերի յոթին: