Array ( [mr_id] => 87922 [mr_node] => 77250 [mr_media] => 77302 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77302 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77302.jpg [media_name] => 17464_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-05 17:24:31 )
Facebook Instagram Youtube
Երևանում անցկացվում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը
ՀԱՊԿ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար՝ նշելով, որ դա մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության հիմնական գործոնն է: Վարչապետի խոսքով, ՀԱՊԿ-ն իր կարողություններով պետք է համապատասխանի տարածաշրջանում փոփոխվող սպառնալիքներին:

ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանը, վարչապետը խոսեց ՀԱՊԿ ռազմավարական նշանակության մասին: Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ կառույցը տարածաշրջանում կայունության և անվտանգության համար կարևոր գործոնն է:

Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ հաջողվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակել: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խնդիրներից խուսափելու համար պետք է ՀԱՊԿ կարգավորումներում նախատեսված լինեն բոլոր իրավիճակները՝ լուծումներ գտնելու համար: 

Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ նիստը սկսվեց օրենքի 7 նախագծերի ընդունմամբ: Դրանք վերաբերում էին ազգային անվտանգության հարցերին, ֆաշիզմի, ահաբեկչության և տեղեկատվական անվտանգության հարցերին: 

Արդյոք Տավուշի մարզի խաղաղ բնակիչների վրա Ադրբեջանական կողմի կրակոցները ահաբեկչություն չեն և ինչո՞ւ ՀԱՊԿ-ն չի արձագանքում սահմանի կրակոցներին: Կոնստանտին Զատուլինը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ կառույցը արձագանքում է միայն այն ժամանակ, երբ անդամ երկիրը դիմում է այդ խնդրով: Զատուլինը նկատեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին երբեք չի դիմել այդ հարցով: 

Նախագծային առաջարկներից մեկը «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիայի դեմ պայքարի մասին էր: Նշված է, որ արտաքին ուժերը ոչ միայն ֆինանսավորում են անկայունություն ստեղծողներին, այլև իրենք են օգտագործում «փափուկ ուժ», փորձում են կառավարությունների վրա ազդել կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների միջոցով: Հայաստանի խորհրդարանը հայտարարել է, որ այդ առաջարկը չեն կարող կիրառել երկրի օրենսդրությունում:

Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստում վերընտրվեց վեհաժողովի նախագահ: Նա այս պաշտոնին է 2016 թվականից: 

Դիտորդի և հյուրի կարգավիճակով նիստին մասնակցեցին Սերբիայի, Իրանի և Կուբայի խորհրդարանների ներկայացուցիչները: ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 13-րդ լիագումար նիստը կանցկացվի Դուշանբեում