Array ( [mr_id] => 87945 [mr_node] => 77256 [mr_media] => 77306 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77306 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77306.jpg [media_name] => 39350_eph_1309_M.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-06 12:16:45 )
Facebook Instagram Youtube
Ընդդեմ ԿԳՄՍ նախարարի որոշման՝ ԵՊՀ ուսանողները դասադուլ են հայտարարել
Ուսանողները բողոքում են բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու որոշման դեմ: ԿԳՄՍՆ-ն հայտարարել է, որ դասավանդվող առարկաների ցանկը որոշելու են բուհերի գիտական խորհուրդները:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել: Նրանք բողոքում են բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու որոշման դեմ: Ուսանողների բողոքի ակցիային միացել են նաև այլ ֆակուլտետների և այլ բուհերի ուսանողներ: Բողոքի ակցիայի մասնակիցները համարում են, որ նախարարն այս նախագծի հարցով կողմնակալ է և իր դիրքորոշմամբ քննարկման հնարավորություն չի թողել մասնագետների համար: Ուսանողները դիմում են պատրաստել ուղղված Նախագահին ու վարչապետին այս խնդիրը լուծելու համար, բացի այդ կազմակերպել են ստորագրահավաք, որին միացել են ավելի քան 500 համալսարանական:

Կրթության նախարարությունն արձագանքել է դասադուլ հայտարարած համալսարանականներին և նշել, որ մեծ աղմուկ հանած օրինագծով լայն ինքնավարություն է տրվում բուհերին՝ ուսումնական և գիտական ծրագրերի բովանդակությունը որոշելու համար, իսկ դա նշանակում է, որ նախագծի ընդունումից հետո յուրաքանչյուր բուհի գիտական խորհուրդ կարող է որոշում կայացնել, որ այդ առարկաները պարտադիր պետք է դասավանդվեն բոլոր ֆակուլտետներում։ Բացի դա, Հայաստանում ցանկացած բուհ ընդունվելու համար դիմորդները անկախ ընտրած մասնագիտությունից, պարտավոր են հանձնել հայոց լեզվի միասնական քննություն։