Array ( [mr_id] => 87932 [mr_node] => 77257 [mr_media] => 77308 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77308 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77308.jpg [media_name] => arrest-1562594281.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-06 12:34:17 )
Facebook Instagram Youtube
Արմավիրում 27-ամյա երիտասարդին առևանգելու գործով կալանավորվել է 2 մարդ
Երիտասարդը զանգահարել էր ոստիկանություն ու հայտնել, որ Շենավան համայնքի ղեկավարը, նրա եղբայրը և ևս երկու հոգի իրեն առևանգել են և ծեծել:

Քննչական կոմիտեի տեղեկացմամբ, Արմավիրի մարզի 27-ամյա երիտասարդին առևանգելու համար կալանավորվել է 2 հոգի՝ Շենավան համայնքի ղեկավարն ու նրա եղբայրը: Երիտասարդը զանգահարել էր ոստիկանություն ու հայտնել, որ Շենավան համայնքի ղեկավարը, նրա եղբայրը և ևս երկու հոգի իրեն առևանգել են և ծեծել: Երիտասարդին տանից կանչել են դուրս, նրա մեքենան գնելու պատրվակով միասին ուղևորվել են իբր մեքենայի տեխնիկական վիճակը ստուգողի մոտ, սակայն ճանապարհին նրան դուրս են բերել ավտոմեքենայից և նստեցնելով մեկ ուրիշ մեքենա՝ տարել են մոտակա գյուղի դաշտեր և ծեծել: Շենավան համայնքի ղեկավար Արթուր Մկրտչյանը Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղի հայտնի որսորդն է: Մի անգամ էլ հարևանի հետ վեճի ժամանակ նա կրակել էր որսորդական հրացանից: