Array ( [mr_id] => 87941 [mr_node] => 77260 [mr_media] => 77311 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77311 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77311.jpg [media_name] => Nane - Chili copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-06 13:33:20 )
Facebook Instagram Youtube
Չիլիում զանգվածային ցույցերը վերածվել են քաոսային մարտերի
Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել, կա 100-ից ավելի վիրավոր: Այս քաոսի ֆոնին երկրի նախագահը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ:

Չիլիի փողոցները մարտի դաշտի են վերածվել: Զանգվածային ցույցերի երրորդ շաբաթը սկսվել է ոստիկանների հետ բախումներով: Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել, ցուցարարներն էլ պատասխանել են հրկիզումներով: Մի քանի ոստիկան այրվածքներ է ստացել, վիրավոր ցուցարարները 100-ից ավելի են: Ցույցերի սկզբից կա 20 զոհ, հազար 600-ից ավելի վիրավոր և մոտ 5 հազար կալանավորված: Այս քաոսի ֆոնին երկրի նախագահը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Նա պնդում է, որ ցուցարարներին անհանգստացնող խնդիրներն առաջացել են տարիների ընթացքում և ինքը պատասխանատու է դրանց միայն մի մասի համար: