Array ( [mr_id] => 87942 [mr_node] => 77263 [mr_media] => 77314 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77314 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77314.jpg [media_name] => 90.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-06 14:07:27 )
Facebook Instagram Youtube
Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը մինչև դեկտեմբերի սկիզբ կունենա սեփականատեր
Նարեկ Բաբայանը հայտարարել է, որ հյուրանոցը կհանվի աճուրդի: Հյուրանոցը պետությանն էր նվիրել Մաքսայինի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը:

Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը մինչև դեկտեմբերի սկիզբ կունենա սեփականատեր: Լրագրողների հետ ճեպազրույցում Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարել է, որ այս պահին պատրաստում են աճուրդի տարբերակը: Առաջիկայում նախատեսում է, որ կառավարությունը հյուրանոցը աճուրդով վաճառելու որոշման նախագիծը կընդունի: Նարեկ Բաբայանը հայտարարել է, որ հյուրանոցով արտերկրից հետաքրքրվողներ կան և պոտենցիալ գնորդների թիվը ավելանում է: Հյուրանոցը պետությանն էր նվիրել Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը: