Array ( [mr_id] => 87966 [mr_node] => 77264 [mr_media] => 77315 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77315 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77315.jpg [media_name] => Vy7MNHqshr.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-06 14:52:32 )
Facebook Instagram Youtube
Սենատոր Ռոբերտ Մենենդեզը դիմել է նախագահ Դոնալդ Թրամփին
Կոնգրեսի Վերին պալատում շրջանառվում է Հայոց ցեղասպանության նոր բանաձև՝ նույն բովանդակությամբ :

Կոնգրեսի ստորին պալատում ջախջախիչ մեծամասնությամբ ընդունված ցեղասպանության բանաձևից հետո վերին պալատում շրջանառվում է նոր բանաձև: Բովանդակությունը նույնն է: 100 սենատորներից 21-ն արդեն միացել են:

Սենատոր Ռոբերտ Մենենդեզը ծավալուն ելույթով դիմել է նախագահ Թրամփին: Թուրքիան այլևս չի կարող բարեկամ լինել: Այս երկիրը ռուսներից հրթիռներ է գնում, Ամերիկայի դաշնակից քրդերին է կոտորում, ռազմավարական ծրագրեր է կյանքի կոչում Պուտինի հետ:

Սենատորը զարմանք է հայտնում, որ Էրդողանի թշնամական ամենօրյա քայլերից հետո Վաշինգտոնում նրան դեռ դաշնակից են համարում՝ նշելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է:

Ռոբերտ Մենենդեզը Թուրքիայի բռնությունները թվարկելուց ընդգծել է 2 տարի առաջ կատարված վայրագությունը Վաշինգտոնի կենտրոնում: Էրդողանը իր թիկնապահներին բացահայտ հրահանգել էր ծեծել իր դեմ բողոքող հայերին, հույներին, քրդերին ու եզդիներին:

Էրդողանի թիկնապահները սրա համար պատասխանատվության չենթարկվեցին: Նոյեմբերի 13-ին Էրդողանը կրկին սպասում են Վաշինգտոնում: