Array ( [mr_id] => 87967 [mr_node] => 77265 [mr_media] => 77316 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77316 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77316.jpg [media_name] => 600px-Panoramic_view_of_Moscow1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-06 15:00:31 )
Facebook Instagram Youtube
Ադրբեջանցի ծայրահեղականները Մոսկվայում հայերի և ռուսների որս են սկսել
Ադրբեջանցի էքստրիմիստների խումբն այնքան ագրեսիվ է դարձել, որ ռուս ուսանողները հարցը բարձրացրել են երկրի պետդումայում՝ խնդրելով վերջ տալ ադրբեջանցիների հարձակումներին:

Ադրբեջանցի նացիստները նախ 24 ժամ են տալիս իրենց դուր չեկած գրառումը ջնջելու, ներողություն խնդրելու համար, հակառակ դեպքում սպառնում են որս սկսել, ինչից հետո իրենց վիրավորած մարդը կդառնա «ներողություն տեսախցիկի առաջ» ֆորմատի նոր հերոսը: Զգուշացնում են, որ ցանցային պատերազմի ժամանակն անցել է և հիմա ադրբեջանցիներին վիրավորողներին գտնելու են ու նրանք պատասխան են տալու իրականում:

Սոցիալական ցանցում ադրբեջանցիներին նյարդայնացնող մեկ մեկնաբանությունը բավական է էքստրիմիստ ադրբեջանցիների թիրախը դառնալու համար: խմբավորումը կոչվում է Վբոն: ստեղծվել է 2016-ին՝ ապրիլյանի օրերին հայերի դեմ տեղեկատվական հարթակներում աշխատելու համար: դա չեն թաքցնում, դրա մասին ուղիղ խոսում են:

Վբոնի անդամները հպարտանում են, ստիպել են Մեգաֆոնին հրաժարվել Լեռնային Ղարաբաղ կոչվող տարիֆից և աշխատանքից ազատել այն աշխատակցին, որն ասել է՝ ընկերությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախությունը: «Լենտա.ռու»-ին ստիպել են ջնջել վիրավորական հոդվածն այն մասին, թե ինչպես են զվարճանում ադրբեջանուհիները: «Լենտա.ռու»-ն ներողություն է խնդրել:

Ադրբեջանցի էքստրիմիստների խումբն այնքան ագրեսիվ է դարձել, որ ռուս ուսանողները հարցը բարձրացրել են երկրի պետդումայում՝ խնդրելով վերջ տալ ադրբեջանցիների հարձակումներին:

Ադրբեջանցի ռադիկալները չեն թաքցնում, որ զինված են: Դա երևում է լուսանկարներում: «Դոժձ» հեռուստաալիքի տվյալներով առաջիկայում ոստիկանությունը սկսելու է քննել Վբոնի գործունեությունը: լրագրողը սա հայտնում է ու միանգամից ներողություն խնդրում:

Խնդիրն այն է, որ Վբոնի անդամները պարբերաբար շնորհակալություն են հայտնում Ռուսաստանի իրավապահ համակարգում աշխատող ադրբեջանցիներին՝ իրենց փնտրած մարդկանց մասին տեղեկություններ փոխանցելու համար: Եվ հավելում են՝ որսը շարունակվում է: