Array ( [mr_id] => 87970 [mr_node] => 77270 [mr_media] => 77320 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77320 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77320.jpg [media_name] => Ամրոց_«Սև_բերդ».jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-06 16:42:28 )
Facebook Instagram Youtube
Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստն անցկացվեց Գյումրիի Սև բերդում
ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստի մասնակիցներն այցելել են նաև 102-րդ ռազմաբազա, քննարկել տարածքային անվտանգության խնդիրներ:

Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հանդիպման առանցքային հարցերից մեկն, ըստ նիստը նախագահողների, այն էր, թե ինչպես խորացնել հայ-ռուսական հարաբերությունները՝ Եվրասիական միության հարթության վրա, որը հնարավորություն է տալիս ստեղծելու միասնական շուկա այն երկրների միջև, որոնք Եվրասիական միության անդամ են: 

Հիմնական քննարկումը դռնփակ էր, բայց պատգամավոր Էդմոն Մարուքայնը ֆեյսբուքում տեսանյութ հրապարակեց՝ գրելով, թե որքան ջերմ մթնոլորտում է անցնում միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը: 

Նիստից հետո Ալեն Սիմոնյանն ու Յուրի Վորոբյովը մանրամասներ ներկայացրին քննարկումից: ՌԴ դաշնային խորհրդի նախագահի տեղակալը համաձայնեց հայ գործընկերոջ հետ, վստահեցնելով, որ հայ-ռուսական հարաբերություններում տարաձայնություններ չկան: 

ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստի մասնակիցներն այցելել են նաև 102-րդ ռազմաբազա, քննարկել տարածքային անվտանգության խնդիրներ: