Array ( [mr_id] => 87972 [mr_node] => 77271 [mr_media] => 77321 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77321 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77321.jpg [media_name] => Zoro - dasadul copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-06 16:53:34 )
Facebook Instagram Youtube
Հանուն հայոց լեզվի և պատմության՝ ուսանողները բողոքի դասադուլները կանցկացնեն բուհի շենքից դուրս
Օրվա բողոքի վերջին ակորդը դաշնակցական երիտասարդներինն էր: Կրթության նախարարության շենքի դիմաց են նախարարի հրաժարականի պահանջով:

Առավոտյան 9-անց կես բանասիրականում դատարկ լսարաններ են ու դատարկ միջանցքներ: Ֆակուլտետում դասադուլ է: Ուսանողներն ու դասախոսները բողոքում են հայոց լեզուն և պատմությունը բուհական ծրագրում ոչ պարտադիր դարձնելու մտադրության դեմ: Բանասերներին միացան պատմաբանները: Ուսանողները հրապարակեցին վարչապետին ու նախագահին ուղղած դիմումը: Ստորագրահավաք սկսեցին: 

Ուսանող-դասախոսների բողոքը ֆակուլտետ բերեց ռեկտորի պաշտոնակատարին: Ժամեր տևած եռակողմ քննարկումից հետո Գեղամ Գևորգյանը հայտարարեց՝ ուսանողների հետ ընդհանուր հայտարարի են եկել:

Կրթության նախարարության պաշտոնյաները չեն հասկանում, թե ինչու է աղմուկ բարձրացել: Նախարարի տեղակալն ընդգծում է՝ ուսումնական պլանը հաստատում է բուհի գիտխորհուրդը:

Օրվա բողոքի վերջին ակորդը դաշնակցական երիտասարդներինն էր: Կրթության նախարարության շենքի դիմաց են նախարարի հրաժարականի պահանջով:

Դաշնակցության երիտասարդական միության անդամները բողոքի ակցիաները շարունակելու են: Հաջորդ հավաքը կլինի  նոյեմբերի 7-ին, Կառավարության շենքի դիմաց: