Array ( [mr_id] => 87973 [mr_node] => 77273 [mr_media] => 77323 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77323 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77323.jpg [media_name] => Nane UCOM copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-07 10:58:00 )
Facebook Instagram Youtube
Robotex Armenia մրցույթ. Ռոբոտաշինության միջազգային մրցույթը նոյեմբերի 9-ին կանցկացվի Հայաստանում
Կազմակերպիչները մտադիր են Հայաստանը դարձնել ռոբոտաշինության մրցույթների կենտրոն և «Ռոբոտեքս Արմենիան»-ն վերածել այդ ճանապարհին կարևոր հարթակ

Հայաստանում ռոբոտաշինության զարգացմանը նպաստելու համար ծրագրավորմամբ զբաղվող երիտասարդներին իրենց հմտություններն ու գիտելիքները ներկայացնելու նոր հնարավորություն է տրվել: Հայաստանն առաջին անգամ նոյեմբերի 9-ին կհյուրընկալի ռոբոտաշինության Robotex միջազգային մրցույթը:

Խելացի քաղաք խորագրով Robotex Armenia մրցույթին մասնակցելու համար 90 հայտերից ընտրվել են 41-ը: 33 թիմեր Հայաստանի մարզերից են, մյուսներն աշխարհի տարբեր ծայրերից` Եթովպիա, Մադագասկար, Բոսնիա և Հերցեգովինա: Հայաստանից մասնակցության նման բարձր ցուցանիշը նաև մարզերում ինժեներական մտքի զարգացման արդյունքն է: Սրան նպաստել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրումը:

Կազմակերպիչները մտադիր են Հայաստանը դարձնել ռոբոտաշինության մրցույթների կենտրոն և «Ռոբոտեքս Արմենիան»-ն վերածել այդ ճանապարհին կարևոր հարթակի: