Array ( [mr_id] => 87997 [mr_node] => 77286 [mr_media] => 77332 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77332 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77332.jpg [media_name] => 35616_arman-tatoyan-grasenyak_M.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-07 14:32:23 )
Facebook Instagram Youtube
Բյուջե-2020. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումն ավելացել է
Օմբուդսմանն իրավապահներին հորդորում է ցուցաբերել զգուշավորություն:

Համեստագույն բյուջեով՝ ծավալուն աշխատանքը է՛լ ավելի է ընդլայնվում: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նոր բաժիններ է բացում. մեկը կլինի Տավուշում, մյուսը կզբաղվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ: Այդ ամենին զուգահեռ կրկնապատկվել են գրավոր բողոքները, շատացել բանավորները: Պատգամավորներն առաջարկում են Օմբուդսմանի գրասենյակում համայնքային ներկայացուցիչներ էլ ունենալ, որպեսզի համայնքների ղեկավարներն ավելի զգոն լինեն ու չխախտեն քաղաքացիների իրավունքները:

Հանձնաժողովի նախագահն առաջարկելու է դա ավելացնել բյուջեում: Այս փուլում Նաիրա Զոհրաբյանի գլխավոր մտահոգություններից մեկը շարունակում է մնալ ատելության խոսքը սոցցանցերում: Հատկապես, որ Արման Թաթոյանը վիճակը համարում է վտանգավոր:

Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում ու մոնիթորինգի տակ են տարբեր քրեական գործեր ու հատկապես իրավիճակը ՍԴ-ի շուրջ: Արման Թաթոյանը հիշեցնում է իրավապահներին, որ պետք է զգուշավորություն ցուցաբերեն՝ երկրի Մայր դատարանի մասին է խոսքը: Արսե՛ն Բաբայանի հարցով Օմբուդսմանը դիմել է Գլխավոր դատախազին՝

Մարդու իրավունքների պաշտպանը արձագանքում է նաև Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի խնդրահարույց արտահայտությանը՝ հնդիկների ու պակիստանցիների մասին: Օմբուդսմանը հիշեցնում է, որ պաշտոնյաները պետք է զգույշ լինեն իրենց ձևակերպումներում: