Array ( [mr_id] => 88013 [mr_node] => 77288 [mr_media] => 59629 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59629 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59629.jpg [media_name] => 1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-03 14:41:42 )
Facebook Instagram Youtube
Բնակարանի գնման վկայագրեր կտրամադրվեն մանկատան 300 շրջանավարտների
Ձմեռային զորակոչի պատրաստումը՝ նոյեմբերի 14-ին, զորացրումը՝ հունվարի 7-ին: Նպաստառու 1000 ընտանիքներ կապահովվեն գյուղատնտեսական աշխատանքով: 86.689 մլն. դրամ հատկացվել է հանրակրթական դպրոցների նախահաշվարկներին:

Կառավարության որոշմամբ՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքը կսկսվի նոյեմբերի 14-ին, զորացրումը՝ հունվարի 7-ին:

Կառավարությունը նախատեսում է նպաստառու 1000 ընտանիքների ապահովել աշխատանքով՝ ծայրահեղ աղքատությունը կրճատելու համար: Նպաստառուին հնարավորություն կտրվի եկամուտ ստանալու համար զբաղվել գյուղատնտեսական աշխատանքով՝ :

Կառավարությունը 86 մլն. 689 հազար դրամ հատկացրեց հանրակրթական դպրոցների շինարարական և նախագծանախահաշվային աշխատանքների համար: Նախատեսվում է նոր կառուցվող դպրոցներն ամրացնել 9-բալանոց երկրաշարժին դիմանալու համար: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բնակարանի գնման վկայագրեր կտրամադրի մանկատան 300 շրջանավարտների: Կհատկացվի 1 մլրդ 900 մլն դրամ: Վկայագրեր կտրամադրվեն Հանրապետության տարածքում 6. մլն 300 հազար դրամը չգերազանցող բնակարաններ ձեռք բերելու համար:

Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի փոփոխություններին: ԵԱՏՄ պետությունների ղեկավարների և նրանց ուղեկցող հարազատների անձնական ուղեբեռը մաքսային զննումից ազատված է: Այս փոփոխությամբ, մաքսատանը չեն զննի նաև ԵԱՏՄ վարչապետների և նրանց ուղեկցող հարազատների անձնական ուղեբեռը: