Array ( [mr_id] => 88006 [mr_node] => 77289 [mr_media] => 77334 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77334 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77334.jpg [media_name] => 23af9927aab792a4d6b8875ce34379aa.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-07 14:59:15 )
Facebook Instagram Youtube
Բիլայն. «Երրորդ սերունդ» ստաժավորման ծրագրին կարելի է դիմել առցանց
Ծրագիրը ուսանողներին հնարավորություն է տվել մասնակցել իրական նախագծերի, ստանալ աշխատանքային փորձ և դառնալ «Բիլայնի» աշխատող:

Գևորգ Հովհաննիսյան այն 21 երիտասարդներից մեկն է, որոնք աշխատանքային առաջին փորձառությունը անցել են «Բիլայն» ընկերությունում: Երիտասարդը «Բիլայնի» «Երրորդ սերունդ» ստաժավորման ծրագրի մասնակից է: Ծրագիրը ուսանողներին հնարավորություն է տվել մասնակցել իրական նախագծերի, ստանալ աշխատանքային փորձ և դառնալ «Բիլայնի» աշխատող:

Ծրագիրը առաջին անգամ անցկացվել է 2008-ին : Այս ընթացքում «Բիլայնում» ստաժավորում է անցել 130 ուսանող, նրանց 40 տոկոսը աշխատանքի է անցել ընկերության տարբեր ստորբաժանումներում: «Բիլայնի» ստաժավորման ծրագրին կարող են մասնակցել բարձր կուրսերի ուսանողները, լավագույնները ծրագրի ավարտից հետո աշխատանքի կանցնեն ընկերությունում: Ստաժավորման ծրագրին մասնակցելու համար ուսանողները դիմումը պետք է լրացնեն ընկերության կայքում: