Array ( [mr_id] => 88057 [mr_node] => 77290 [mr_media] => 77335 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77335 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77335.png [media_name] => GLXY-HR-Conference-ARM-640-480.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-07 15:08:24 )
Facebook Instagram Youtube
Մարդկային ռեսուրսների կառավարում. Տարածաշրջանային 8-րդ համաժողովն անցել է «Աշխատանքի ապագան» խորագրով
Համաժողովի կազմակերպիչներն են Cascade People &Business ընկերությունը և Հայաստանի ՄՌ ասոցիացիան: Տարածաշրջանային համաժողովի այս տարվա խորագիրն էր «Աշխատանքի ապագան»։ Համաժողովի գլխավոր գործընկերներն են «Գալաքսի» ընկերությունների խումբը և ՎՏԲ-Հայաստան Բանկը։

200-ից ավելի փորձագետ Հայաստանում են ներկայացնելու իրենց գաղափարներն ու փորձը: Երևանում կայացել է Մարդկային ռեսուրսների կառավարման տարածաշրջանային 8-րդ համաժողովը:

Համաժողովի կազմակերպիչներն են Cascade People &Business ընկերությունը և Հայաստանի ՄՌ ասոցիացիան: Տարածաշրջանային համաժողովի այս տարվա խորագիրն էր «Աշխատանքի ապագան»։ Համաժողովի գլխավոր գործընկերներն են «Գալաքսի» ընկերությունների խումբը և ՎՏԲ-Հայաստան Բանկը։

Համաժողովն այս տարի անցել է դասախոսությունների և աշխատանքային խմբերի ձևաչափով: Համաժողովի երկրորդ օրը ՄՌ մասնագիտական համայնքը ներկայացրել է ոլորտի հիմնահարցերը և զարգացման հնարավոր ուղիները։

«Որպես Հայաստանի առաջատար գործատուներից մեկը, մեր թիմի համար անչափ կարևոր էր գործընկերների հետ մեր փորձառությամբ ու գիտելիքով կիսվելը, սովորելն ու սովորեցնելը, նաև ոգևորվելը, խոսելն ու հետադարձ կապ ստանալը ոլորտի առաջատար փորձագետներից։ «Ապագայի աշխատանքը» համաժողովն արդյունավետ հարթակ էր դեպի ապագա նայող մեր ընկերությունների խմբի համար ու նման հարթակ ստեղծելու համար մենք շնորհակալ ենք կազմակերպիչներին»

2 օր տևած միջոցառմանը մասնակցել են շահառուներ տարբեր ոլորտներից: Հյուրընկալվել են միջազգային ճանաչում ունեցող խոսնակներ, որոնք ներկայացրել են ոլորտի վերաբերյալ իրենց տեսլականը: