Array ( [mr_id] => 87996 [mr_node] => 77294 [mr_media] => 77338 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77338 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77338.jpg [media_name] => kopecki_veh.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-07 16:07:07 )
Facebook Instagram Youtube
Չեխիայի դեսպան. Ադրբեջանը չեխական արտադրության զինատեսակներ այլևս չի ստանում
Չեխիայի դեսպանը, պատասխանելով «Ժամի» հարցին, պնդում է, որ Ադրբեջանը չեխական արտադրության զինատեսակներ այլևս չի ստանում:

Չեխական մեդիան շարունակում է հետաքննական հոդվածներով նոր մանրամասներ ներկայացնել չեխական զենքի Ադրբեջանում հայտնվելու սխեմաների մասին: Հայաստանում Չեխիայի դեսպանը, պատասխանելով «Ժամի» հարցին, պնդում է, որ Ադրբեջանը չեխական արտադրության զինատեսակներ այլևս չի ստանում: Եղածը մի դեպք էր, երկու տարի առաջ, այն էլ երրորդ երկրի մասնակցությամբ: Դրանից հետո Չեխիայի պաշտպանության, արտաքին գործերի նախարարները հայտարարել էին, որ մի քանի անգամ չեխական ընկերություններից ստացել են հայցեր Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ, բայց դրանք բոլորը մերժվել են:

«Տեղի ունեացածը եզակի դեպք էր և դա բարդ հետևանքներ չի ունեցել: Հարցը կարգավորվել է քաղաքական երկխոսության միջոցով», - Հայաստանում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկին: