Array ( [mr_id] => 88001 [mr_node] => 77296 [mr_media] => 77340 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77340 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77340.jpg [media_name] => 5b90a99282f26118354285.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-07 16:49:45 )
Facebook Instagram Youtube
Erasmus+. Ուսանողները հնարավորություն ունեն ծանոթանալու միջազգային կրթական ծրագրերին
Միջոցառման ընթացքում ներկայացվել են բարձրագույն կրթության միջազգային ծրագրերի մանրամասները, քննարկվել դրանց արդյունավետությանն ու շարունակականությանը վերաբերող հարցեր:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր սկսվել են Erasmus+ ծրագրի ամենամյա տեղեկատվական օրերը: Միջոցառման ընթացքում ներկայացվել են բարձրագույն կրթության միջազգային ծրագրերի մանրամասները, քննարկվել դրանց արդյունավետությանն ու շարունակականությանը վերաբերող հարցեր: Բուհական գործակցության նոր հեռանկարներ քննարկելու նպատակով միջոցառմանը մասնակցել է նաև Իսպանիայի Erasmus+ գործակալության և իսպանական 13 համալսարանների պատվիրակությունը: