Array ( [mr_id] => 88637 [mr_node] => 77646 [mr_media] => 77594 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77594 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77594.jpg [media_name] => download.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-26 17:12:41 )
Facebook Instagram Youtube
Դատարանը մերժել է Դավիթ Սանասարյանի գործը կասեցնելու և ՍԴ ուղարկելու միջնորդությունը
Դատական նիստը հետաձգվեց:

Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով երկրորդ դատական նիստին դատավոր Դավիթ Բալայանը զգուշացրեց, որ այսուհետև կողմերի ուշացումների դեպքում նիստը կհետաձգի:

Պաշտպաններից մեկին մի քանի րոպե սպասելուց հետո նիստը սկսվեց: Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը կրկին միջնորդեց գործը կասեցնել և ուղարկել Սահմանադրական դատարան, քանի որ ԱԱԾ քննչական դեպարտամենտը, որն իրականացրել է այս քրեական գործի նախաքննությունը, հակասահմանադրական մարմին է:

Մեղադրող դատախազն առարկեց, նշելով, որ միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման:

Դատարանը մերժեց Սանասարյանի պաշտպանների միջնորդությունը, հիմնավորելով, որ քննիչի լիազորությունները սահմանված են օրենքով, ԱԱԾ-ում սահմանված կարգող գործում են մի քանի մարմիններ, ինչը նույնպես սահմանված է օրենքով: Ըստ դատավորի, օրենքն է վարչապետին լիազորել, նա էլ օգտվելով իրեն տրված լիազորությունից, որոշում է կայացրել:

Պաշտպանները հանդես եկան նոր միջնորդությամբ՝ դադարեցնել Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը, նշելով, որ տվյալ գործի վարույթը պետք է լիներ հատուկ քննչական ծառայության վարույթում:

Դատական նիստը հետաձգվեց: