Array ( [mr_id] => 88634 [mr_node] => 77647 [mr_media] => 77603 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77603 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77603.jpg [media_name] => Ani - Libanan copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-27 17:07:56 )
Facebook Instagram Youtube
Զանգվածային ցույցեր Լիբանանում՝ երրորդ գիշերն անընդմեջ մի քանի քաղաքներում ցույցերը վերածվում են բախումների
Ամենամասշտաբային բախումը, որը շարունակվել է մի քանի ժամ, այն շրջանում էր, որտեղից սկսվել է Լիբանանում 15 տարի ձգված քաղաքացիական պատերազմը:

Լիբանանում մեկ ամիս առաջ կոռումպացված էլիտայի դեմ սկսված զանգվածային ցույցերը երրորդ գիշերն անընդմեջ մի քանի քաղաքներում վերածվում են բախումների: Մի կողմից ցուցարարներն են, որոնց մեղադրում են Միացյալ Նահանգներից աջակցություն ստանալու մեջ, մյուս կողմից՝ շիաները՝ Հզբոլլահի ու Ամալի աջակիցները, որոնց հետևում Իրանն է: Նրանց բաժանել է բանակը: 

Ամենամասշտաբային բախումը, որը շարունակվել է մի քանի ժամ, այն շրջանում էր, որտեղից սկսվել է Լիբանանում 15 տարի ձգված քաղաքացիական պատերազմը: Բոլորը համակարծիք են միայն մեկ հարցում՝ սա ամենավտանգավոր զարգացումն է ցույցերի առաջին օրից: Հնարավոր է՝ 30 տարի անց նոր քաղաքացիական պատերազմի սկիզբը: 

Ցուցարարների պահանջով հրաժարական ներկայացրած վարչապետ Հարիրին նորից փորձում էր կառավարություն կազմել, բայց բռնությունների ֆոնին հանել է իր թեկնածությունը: Բացատրելով, որ լիբանանյան մյուս ուժերը իրեն մեղադրում են կառավարություն կազմելու գործընթացը ձախողելու մեջ: 

Փողոցներից չհեռացող ցուցարարների գլխավոր պահանջը իշխող ամբողջ էլիտայի հրաժարականն է: Նրանք պնդում են, որ նոր կառավարությունը ձևավորվի նոր դեմքերով, ինչն անելը Լիբանանում չափազանց բարդ է: