Array ( [mr_id] => 88632 [mr_node] => 77648 [mr_media] => 77604 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77604 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77604.jpg [media_name] => Nairi - parenayin copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-27 17:11:57 )
Facebook Instagram Youtube
Ինչու գյուղատնտեսական նշանաության հողերը չեն մշակվում կամ թերի են մշակվում
Քննարկվել են հողերի չօգտագործման խնդիրները։ Արմավիրի մարզում իրականացնում է 280 հազար դոլարի ծրագիր:

Հայաստանում գյուղատնտեսական հողերի 1/3-ը չի օգտագործվում, քանի որ դրանց մեծ մասը ոռոգելի չէ, աղակալած է, կտրատված և քիչ եկամտաբեր: Անկախացումից հետո որոշ ֆերմերային տնտեսություններ խոշորացան, սակայն շատերն էլ փոքրացան: Հողի սեփականատերերի գրեթե 60 տոկոսն ունի մեկ հեկտարից պակաս գյուղատնտեսական նշանակության հող:

 

Էկոնոմիկայի նախարարությունը ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ Արմավիրի մարզում իրականացնում է 280 հազար դոլարի ծրագիր: Մեկ տարի տևողությամբ ծրագիրը նախատեսում է հողի գործակալության իրավասության կարգավորում, հողերի կառավարման գործիքների ձևավորում:

 

ՄԱԿ-ը նաև ծրագիր է իրականացնում պարենային անվտանգության և ապահովության ոլորտում: Դրանցից մեկն ուղղված է հանրակրթական դպրոցներում առողջ սննդի ապահովմանը: Միջազգային կազմակերպություններն աջակցում են, որպեսզի երեխաների համար ճիշտ սննդակարգ ձևավորվի:

 

ՄԱԿ-ի ներկայացուցիչները կարևորեցին նաև կենդանիների շրջանում հիվանդությունների կանխարգելումը: Հաճախ մարդիկ տեղյակ չեն, որ ռիսկեր կարող են առաջանալ ոչ ճիշտ սնվելու դեպքում, անգամ եթե ունեն սնվելու բավարար հնարավորություններ: