Array ( [mr_id] => 88635 [mr_node] => 77650 [mr_media] => 59653 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59653 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59653.jpg [media_name] => National_Assembly_of_Armenia.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:55 )
Facebook Instagram Youtube
Մակունցը և Զոհրաբյանն արձագանքել են հանձնաժողովականի հրաժարականին
Զոհրաբյանն ու Մակունցն արձագանքել են ՍԴ անդամին շուտ թոշակի ուղարկելուն:

  
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար և Լիլիթ Մակունցը ցավ է հայտնել, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանին կաշկանդող հանգամանքներ են եղել իր մասնագիտական որակների իրացման գործում: Հանձնաժողովի նախագահ չընտրվելուց հետո «Իմ քայլի» մանդատով ընտրված Էդգար Շաթիրյանը հրաժարական էր տվել: 

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ Էդգար Շաթիրյանը իր գործունեությունը դադարեցրել է հանձնաժողովի նախագահ չընտրվելու պատճառով: Զոհրաբյանը կարծում է, որ «Իմ Քայլը» պետք է գնահատական տա իրենց թեկնածուի հրաժարականին: 

Անդրադառնալով ՍԴ դատավոր անդամներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագծին, Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ անընդունելի է համարում այս նախագիծը: Զոհրաբյանի պնդմամբ նախագիծը խմբակցությունում դեռ չեն քննարկել, սակայն իր կարծիքով սա կաշառք է դատավորներին: 

Սրանով նախատեսվում է՝ մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տալու դեպքում, ՍԴ անդամ դատավորները մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան նույնքան կենսաթոշակ, որքան աշխատավարձ են ստանում այս պահին: Լիլիթ Մակունցը համարում է, որ այս նախագիծը ուղղված չէ ՍԴ-ում ստեղված ճգնաժամը լուծելուն: Այն՝ Մակունցի պնդմամբ, դատական համակարգը առողջացնելու նպատակ ունի:


Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ փետրվարին ձևավորվելու է աշխատանքային խումբ, որով քննարկելու են սահմանադրության փոփոխության խնդիրը: Նախաձեռնելու է Արդարադատության նախարարությունը, մասնակցելու են խորհրդարանական ուժերը: